Շուշիի հռչակագրով ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հասել են բարձրագույն կետի․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների հարաբերությունները հասել են դե-յուրե բարձրագույն կետի՝ ռազամավարական հարաբերությունների մակարդակի», – այսօր Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագիրը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել էին այս տարվա հունիսի 15-ին Շուշիում։

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Բայրամովը խոսել է նաև ԵՄ հետ հարաբերությունների մասին։

Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ պաշտոնական Բաքուն ակնկալում է 2022 թվականին ավարտին հասցնել ԵՄ հետ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի շուրջ բանակցությունները։

«Այս պահին համաձայնեցված չեն առևտրատնտեսական ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, սակայն դրանց թիվը զգալիորեն նվազել է», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները տեղեկացրել էին, որ ԵՄ և Բաքվի միջև պայմանագիրը համաձայնեցված է շուրջ 90 տոկոսով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով