Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը ավագանու մանդատները վայր դնելու դիմում են ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Երևանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը դիմում են ներկայացրել ավագանու անդամից իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։

Այս մասին ավագանու արտահերթ նիստի հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Արտահերթ նիստի օրակարգում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը առաջադրելու հարցերը,որը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախաձեռնությանը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

Ավագանիները գաղտնի քվեարկությամբ որոշելու են քաղաքապետին անվստահություն հայտնելու և նոր քաղաքապետ ընտրելու հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով