Ավելի քան 55 %-ով արժեզրկում տարեսկզբից. թուրքական լիրան կրկին պատմական հակառեկորդ է գրանցել |tert.am|

tert.am: Թուրքական ազգային արժույթը շարունակում է անկում գրանցել. երկուշաբթի Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների իջեցման ֆոնին այն արժեզրկվել է 6 տոկոսով՝ հասնելով 17,38 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց: 

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Թուրքիայի ԿԲ-ն հինգշաբթի որոշում է կայացրել նվազեցնել տոկոսադրույքը 15 տոկոսից հասցնելով 14-ի:

Թուրքական արժույթը, որի փոխարժեքը հունվարին կազմում էր 7,4 լիրա՝ մեկ դոլարի դիմաց, տարվա ընթացքում արժեզրկվել է ավելի քան 55 տոկոսով, ի դեպ արժեքի 37 տոկոսը կորցրել է վերջին մեկ ամսում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով