armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթաց: Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Մենք իբրև ԱԺ պատգամավորներ, իբրև ընդդիմություն, սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը»,- հայտարարեց Մինասյանը:
Սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին: