Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ չի մասնակցում քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման ստորագրահավաքին։
«Ես՝ որպես ավագանու անդամ, ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու, անվստահություն հայտնելու պատճառ չունեմ, և համարում եմ, որ դա չի բխում Երևան քաղաքի շահերից։ Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքապետի մանդատը առաջնային մանդատ է, ընտրվել է ուղիղ Երևան քաղաքի բնակիչների կողմից։ Ավագանին ֆորմալ կարող է քաղաքապետ փոխել, բայց Երևանցիներն ուզու՞մ են փոխել»,-ասված է գրառման մեջ։