Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

«Անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա», – «Ազատությանը» փոխանցեց ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ստորագրողներից մեկն էլ ինքն և կողմ է գործընթացին։

Թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, Կոտոլյանը մանրամասնել չցանկացավ։ Ասաց միայն, որ «Իմ քայլն» իր հիմնավորումներն ավելի ուշ կներկայացնի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով