Թուրքական բանակը կհամալրվի լազերային զենք ունեցող դրոններով |hetq.am|

hetq.am: Աշխարհում առաջին Eren անունը կրող լազերային զենքով դրոնը Թուրքիայում հաջող փորձարկումներ է իրականացրել՝ կրակ արձակելով 500, 300 և 100 մետր հեռավորությունից։ Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է, որ Eren-ը կհամալրի Թուրքիայի զինված ուժերի լրակազմը՝ փորձարկումների բոլոր փուլերի ավարտից հետո։ 

Eren դրոնը, որն արտադրվել է թուրքական TÜBİTAK և ASİSGUARD ընկերությունների կողմից, Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության քրեագիտության դեպարտամենտի համակարգմամբ, կարող է նշված հեռավորությունից լազերային զենքի միջոցով չեզոքացնել պայթյունավտանգ տարրերը։ Eren անվանումը տվել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Դրոնի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում է 3 000 մետր։ 

Eren դրոնն առաջին անգամ ներկայացվել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից պաշտպանական արդյունաբերության վարչության կողմից՝ ATO Congresium ցուցադրությունների կենտրոնում։

Թուրքիայի ոստիկանության ներկայացուցիչ Այքութ Էրօղլուն Anadolu գործակալությանը հայտնել է, որ Eren դրոնը նախատեսված է լազերային զենքի օգնությամբ պայթուցիկ սարքերի ոչնչացման համար։ Վերջինիս խոսքերով՝ լազերային զենքը որոշակի հեռավորությունից կարող է ոչնչացնել ռումբերը և զինամթերքը։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով