tert.am: Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ահաբեկչության դեմ պայքարը:
Ինչպես գրում է Tasnim գործակալությունը, Ռաիսին ընդգծել է, որ Թեհրանն ու Անկարան պետք է սերտ համագործակցեն ընդդեմ ահաբեկչության դեմ պայքարի: Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքը այլ երկրների ինքնիշխանության հարգումն է:
«Մենք ընդգծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, արտաքին միջամտության կարիք չկա», – նշել է Իրանի նախագահը:
Ավելին՝ tert.am-ում