armtimes.com: Ազգային ժողովում ընթանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ գերիների ու անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հանդիպումը, որին մասնակցում է հարազատներից 10 հոգի։
Այս մասին ասել է Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այսօր գերեվարված և անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանք պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահի հետ, որպեսզի վերջինս բացատրություն տա գերիների մասին իր հայտարարությունների վերաբերյալ։