ԿԸՀ-ն Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի 19 ընտրատեղամասերից ամփոփել է 11-ի տվյալները։ Նախնական տվյալներով հաղթում է «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է Եղվարդի գործող համայնքապետ Նորայր Սարգսյանը։
«Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունը ստացել է 2435 քվե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 2005 քվե։
Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Հանրապետություն» կուսակցություն՝ 653,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 443,
«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 653,
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 129 քվե,
Անվավեր՝ 150։