Գլխավոր նկարը՝ hetq.am-ի
hetq.am: Նոյեմբերյանի ավագանու ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը պասիվ է: Տարածքային հանձնաժողովի անդամ Վարդան Ազատյանն, ով այցելել էր Բագրատաշենի թիվ 37/16 ընտրատեղամաս, ասաց, որ ժամը 14։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 7338 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 30,41 %-ը:
Ընտրատեղամասում լուրջ խախտումներ չեն արձանագրվել, երկու դեպք է եղել, երբ տեխնիկական սարքը ազդանշան է տվել, որը նշանակում է, որ նույն անձը երկրորդ անգամ է ընտրատեղամասում փորձում քվեարկել, սակայն պարզվել է, որ դա եղել է անփութության հետևանք: Ամեն դեպքում այս մասին արձանագրություն է կազմվել և ոստիկաններին տեղյակ պահվել:
Նշենք, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել Հաղթանակ բնակավայրում: Այստեղ գտնվող 37/10 ընտրատեղամասը դպրոցի տարածք է: «Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձ Սուրեն Անանյանը դպրոցի դարպասներից ներս տեսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի երկրորդ համար Արայիկ Պարանյանին և Տավուշի մարզպետին:
Երբ վստահված անձը սկսել է ուղիղ եթերում նկարահանել այս ամենը, հավաքված անձինք փոքր-ինչ հեռացել են ընտրատեղամասից ու կանգնել դարպասներից դուրս:
Շարունակությունը՝ hetq.am-ում