Փարաքար խոշորացված համայնքի Փարաքար գյուղի 14/54 ընտրատեղամասում 2 ժամը 15։00-ի դրությամբ 2 արձանագրություն էր կազմվել։
Առաջինի դեպքում անձը առավոտյան ընտրել էր, բայց ժամեր անց 2 անձանց հետ այցելել էր ընտրատեղամաս։
Մյուս դեպքում, մի ընտրողի մոտ քվեախցիկից դուրս գալուց հետո նկատվել էր 2 քվեաթերթիկ և երկու ծրար։ Հանձնաժողովի նախագահը պատռել էր ծրարները և ընտրողին նոր քվեաթերթիկ էր տվել։
Նանե Ավետիսյան