Գլխավոր նկարը՝ hetq.am-ի
hetq.am: Արմավիրի մարզի Մոնթեավանի (մինչև խոշորացումը՝ Շահումյանի թռչնաֆաբրիկա)՝ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի աշխատասենյակի դիմաց է գտնվում 15/65 ընտրատեղամասը։
Լյուդվիգ Յայլոյանը Խոյ խոշորացված համայնքի (Մոնթեավանը դառնում է Խոյի բնակավայր) ավագանու թեկնածու է։ Նա իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ընտրական ցուցակում երկրորդ համարն է։
Միջանցքից բացվող համայնքապետի աշխատասենյակի դուռը ԿԸՀ-ի կպչուն ժապավենով փակվել էր, սակայն ընդունարանից աշխատասենյակ գնացող դուռը միայն բանալիով էր փակած։
Տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները տեղավորվել էին համայնքապետի աշխատասենյակի ընդունարանում։
Համայնքապետի աշխատասենյակը հանգստի տարածք է օգտագործվում նաև ՔՊ-ի վստահված անձանց համար։ Նրանք անարգել ելումուտ են անում։
ՔՊ վստահված անձանցից Վահագ Խաչատրյանը, որը համայնքապետի ընդունարան ակտիվ ներսուդուրս անողներից էր, ներս մտնելիս բարձր ասում էր, թե իբր մտնում է դեղ խմելու։ Ստացվում էր, որ Խաչատրյանը 10 րոպեն մեկ դեղ է խմում։
Թիվ 15/65 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Անի Սարգսյանն ասաց, որ համայնքապետի դուռը կպչուն ժապավենով փակելու գաղափարն իրենցն է եղել, ինչը կարող էին չանել։
Շարունակությունը՝ hetq.am-ում