hetq.am: Մարտունի քաղաքի 21/05 ընտրատեղամասում ժամը 8-ին մեկնարկած ՏԻՄ ընտրությունները խաղաղ էին ընթանում մինչ այն պահը, երբ քաղաքացի Գ. Գ.-ի տվյալները սարքը չկարդաց, ու վիճաբանություն ծագեց հանձնաժողովի անդամների և քաղաքացու միջև։ Հանձնաժողովի անդամները նախ ասացին, որ նա այս ընտրատեղամասի ընտրող չի, բայց ըստ ընտրացուցակի՝ այս ընտրատեղամասում է գրանցված։
Հանձնաժողովի անդամներից փորձեցինք պարզել, թե ինչու քաղաքացուն թույլ չեն տալիս ընտրել։ Մեկնաբանեցին, թե քաղաքացին ունի հոգեկան առողջության խնդիրներ, իսկ տվյալները ցույց չտալն իրենց հետ կապ չունի, անձնագրային բաժնից է խնդիրը։ Քաղաքացի Գ. Գ.-ին ուղղորդեցին Մարտունու անձնագրային բաժանմունք։
Ավելին՝ hetq.am-ում