Երթեւեկության արագությունը 50 կմ/ժամ դարձնելու առաջարկի նպատակը քննարկում հրահրելն էր. դա ստացվեց. Հակոբ Կարապետյան |news.am|

news.am: Երեւանում երթեւեկության միջին արագությունը 60 կմ/ժամից 50 կմ/ժամ դարձնելու քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկի նպատակն ու իմաստը հանրային քննարկում հրահրելն էր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետւի մամուլի խոնակ Հակոբ Կարապետյանը:

«Առաջարկի նպատակը հանրային քննարկման սկիզբ դնելն էր եւ դա որոշակի առումով ստացվեց»,-ասաց նա:

Մամուլի խոսնակը նաեւ անդրադարձավ տեղեկություններին, որ Հայկ Մարությանը նկարահանվել է «Վիվա Սել»-ի գովազդային հոլովակում. «Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալուց ի վեր որեւէ գովազդային հոլովակում չի նկարվել»,-ասաց Հակոբ Կարապետյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով