G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում կանցկացվի G7-ի երկրների («մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Հաջորդ ամսին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա G7-ի երկրների արտաքին գործերի եւ զարգացման նախարարների գագաթնաժողովը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարները: Գագաթնաժողովն անցկացվելու Է երեք օր՝ դեկտեմբերի 10-ից մինչեւ 12-ը: Բացի այդ, ճշտում Է բրիտանական ԱԳ նախարարությունը, նաեւ մասնակցելու են ԱՍԵԱՆ-ի երկրների ներկայացուցիչները, «ինչը Մեծ Բրիտանիայի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան աճող միտումի նշան Է»: Նախարարները «կքննարկեն մի շարք գլոբալ հարցեր, ներառյալ տնտեսական կայունությունը GOVID-ից հետո, գլոբալ առողջապահությունը եւ մարդու իրավունքները», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով