Մամիջանյանը պարզաբանեց, թե Վանեցյանն ինչու չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխաններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պարզաբանեց, թե ինչու է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հաճախակի բացակայում ԱԺ նիստերից, հատկապես կառավարության անդամների հետ հարցուպատասխաններին:

Պատգամավորն այս մասին խոսեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Վանեցյանին ԱԺ-ում չեն տեսնում:

«Արթուր Վանեցյանը գրեթե ամեն օր գտնվում է Ազգային ժողովում: ԱԺ-ում չգտնվելու պարագայում գտնվում է «Հայրենիք» կուսակցության գրասենյակում»,- ասաց Մամիջանյանը:

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխաններին չմասնակցելու հարցին՝ նա նշեց, թե Վանեցյանը կարծում է, որ ստերը կարելի է լսել ոչ միայն դահլիճում, այլ նաև ուրիշ վայրերում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով