Նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի միջև։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։
«Հասանովն իր գործընկերոջը ներկայացրել է հայկական կողմի սադրանքները և պետական սահմանին տիրող իրավիճակը և ասել, որ հակառակ կողմի այս քայլերը վճռականորեն կանխվել են»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Աքարն իր հերթին ասել է, որ «Թուրքիան, ինչպես միշտ, այնպես էլ այսօր Ադրբեջանի կողքին է»։