armenpress.am: Լեհաստանը Լիտվայի և Լատվիայի հետ քննարկում է ՆԱՏՕ-ի խորհրդի գումարման հնարավորությունը Բելառուսի հետ սահմանին ստեղծված իրադրության պատճառով: TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
«Մենք Լատվիայի և, հատկապես, Լիտվայի հետ քննարկում ենք, թե արդյոք պետք չէ գործարկել ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածը»,- ասել է Մորավեցկին РАР գործակալությանը տված հարցազրույցում:
Հյուսիսատլանտյան դաշինքի մասին պայմանագրի 4-րդ հոդվածը նախատեսում է ՆԱՏՕ-ի խորհրդի գումարման հնարավորություն, եթե ՆԱՏՕ-ի երկրներից մեկը կարծում է, որ առկա է նրա անվտանգության սպառնալիք:
Լուսանկարը՝ РИА Новости-ի