Երկրաշարժ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք

Նոյեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 10:23-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.24⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝  Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ 

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա, Լոռու մարզի Նորաշեն, Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով