Վրացի և թուրք սահմանապահները համատեղ ուսումնավարժանքներ են անցկացրել |tert.am|

tert.am: Վրացի և թուրք սահմանապահները համատեղ ուսումնավարժանքներ են իրականացրել Սամցխե-Ջավախեթի մարզի սահմանամերձ հատվածում:

Ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով երկրի ՆԳՆ հաղորդագրությանը, զորավարժանքներին մասնակցել են Վրաստանի սահմանապահ ոստիկանության Ախալցխայի վարչության ռազմավարական և Թուրքիայի Զինված ուժերի 25-րդ գումարտակի խմբերը:

Ըստ զորավարժությունների սցենարի նախատեսվում էր անօրինական ներգաղթյալների ձերբակալում և պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունի անօրինական փոխադրման փորձի կանխում իրականացնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով