Նոր օրենքով Հայաստանում կարգելվի սնդիկի արդյունահանումը

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը եւ «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Կառավարությունն առաջարկում է կարգավորել երկրում սնդիկի, դրա միացությունների, սնդիկային թափոնների եւ սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծի նպատակն է նաեւ պահպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի եւ սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից եւ արտազատումներից:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից: Նախագծով սահմանվում են սնդիկի ուսումնասիրության հետ կապված դրույթները: Օրենքի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում Կառավարության որոշումներով կսահմանվեն ՀՀ-ից սնդիկի արտահանման կարգը, ինչպես նաեւ ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

DOMElement Object ( [schemaTypeInfo] => [tagName] => a [className] => play-img [id] => [firstElementChild] => (object value omitted) [lastElementChild] => (object value omitted) [childElementCount] => 1 [previousElementSibling] => (object value omitted) [nextElementSibling] => (object value omitted) [nodeName] => a [nodeValue] => [nodeType] => 1 [parentNode] => (object value omitted) [parentElement] => (object value omitted) [childNodes] => (object value omitted) [firstChild] => (object value omitted) [lastChild] => (object value omitted) [previousSibling] => (object value omitted) [nextSibling] => (object value omitted) [attributes] => (object value omitted) [isConnected] => 1 [ownerDocument] => (object value omitted) [namespaceURI] => [prefix] => [localName] => a [baseURI] => [textContent] => ) Первая ссылка: