1lurer.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է նախկին ղեկավարի փաստաբան Նիկա Գվարամիան իր պաշտպանյալին այցելելուց հետո։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Նշվում է, որ Սաակաշվիլին որոշել է հաշվի առնել հացադուլը դադարեցնելու կոչերն ու հորդորները:
Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սաակաշվիլուց պահանջել էր դադարեցնել հացադուլը՝ մերժելով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու հետ կապված վերջինիս դիմումը: