factor.am: Վրաստանի ԱԺ «Լելո-Գործընկերություն հանուն Վրաստանի» խմբակցությունը հրաժարվում է աշխատել խորհրդարանում, քանի դեռ պետությունը բանտում համապատասխան խնամք չի տրամադրել երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին և նրան չի տեղափոխել բազմամասնագիտական քաղաքացիական կլինիկա, գրում է «Նովոստի-Գրուզիան»:
Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ խմբակցության անդամները հայտարարել են, որ այլևս չեն մասնակցի խորհրդարանի լիագումար նիստերին։
«Պատմության մեջ չեն մնա մանրամասները, ոչ ոք չի հիշի, թե ինչ մեղադրանքներով է Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել, սակայն մեր շատ բարդ քաղաքական պատմության մեջ ևս էջով կմնա Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացումն ու նրա կյանքի սպառնալիքը»,- հայտարարել է խմբակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին։