Ռուսաստանում համաճարակային իրավիճակը շատ բարդ է. Վլադիմիր Պուտին |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շատ բարդ է, նման քանակի դեպքեր երբեք չենք ունեցել», – երեկ պաշտպանական հարցերով հանդիպման ժամանակ ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ներկայացրել է զինված ուժերում COVID-19-ի կանխարգելման գործընթացը։ Պուտինը նշել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը չափազանց կարևոր է բոլոր քաղաքացիների համար, իսկ զինված ուժերի համար «կրկնակի, եռակի կարևոր է»։

Ռուսաստանում նախորդ օրը հաստատվել է կորոնավիրուսի շուրջ 40,4 հազար նոր դեպք, գրանցվել է հիվանդությունից մահվան 1155 դեպք։

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով