Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Վանաձորի և Մարտունու ՏԻՄ ընտրություններին

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի որոշմամբ, Կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Վանաձորի և Մարտունու ՏԻՄ ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

«Վանաձորում կուսակցության ցուցակը կգլխավորի ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։

Մարտունու ցուցակը կգլխավորի ՀԿԿ Մարտունու շրջանային կազմակերպության առաջին քարտուղար Ռադիկ Հարությունյանը»,- նշված է կուսակցության հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով