Մրգաշատ և Գոռավան համայնքներում շչակ է գործարկվելու

Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում հոկտեմբերի 29-ի ժամը 11:00-ին, անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հոկտեմբերի 29-ի ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Գոռավան համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակը:

ՀՀ ԱԻՆ-ը նշված համայնքների բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով