Գյումրիի ավագանիում կլինի 5 ուժ․ առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք»-ը

Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են: Ընտրատարածքային հանձնաժողովը ներկայացրել է, թե ինչպես են բաշխվել մանդատները: Այսպես, Գյումրու ավագանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը:

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն` 14 մանդատ (9631 քվե),

«Քաղաքացիական պայմանագիր»` 11 մանդատ (7786 քվե)

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն` 4 մանդատ (2793 քվե),

Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ (1343 քվե),

«Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ (1486 քվե):

Քանի որ քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի, ըստ Ընտրական օրենսգրքի, համայնքի ղեկավարը պետք է ընտրվի բաց քվեարկությամբ, ընդ որում, իրենց թեկնածուներին առաջադրելու հնարավորություն կունենան ավագանի անցած բոլոր ուժերը։ Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկին դա չհաջողվի, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով