Թուրքիայում Ռուսաստանի 4 քաղաքացի է ձերբակալվել. նրանք մեղադրվում են լրտեսության մեջ |hetq.am|

hetq.am: Թուրքիայում դեռ հոկտեմբերի 8-ին ձերբակալվել է 6 օտարերկրացի։ Նրանք մեղադրվում են քաղաքական և ռազմական լրտեսության մեջ։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին հայտնել է թուրքական Hürriyet պարբերականը։ Նրանցից չորսը Ռուսաստանի, մեկը՝ Ուկրաինայի, իսկ մյուսը Ուզբեկստանի քաղաքացիներ են։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ օտարերկրացիները պատրաստվում էին զինված հարձակումներ գործել չեչեն ընդդիմադիրների վրա։ 

Թուրքիայում լրտեսության համար նախատեսված է 15-20 տարվա ազատազրկում։ Դատարանի որոշմամբ, նրանք կալանավորվել են և տեղափոխվել Ստամբուլի Մալթեփե շրջանի կալանավայր։ 

Hürriyet-ը հրապարակել է կալանավորվածների անունները։ Ռուսաստանի քաղաքացիներն են՝ Աբդուլա Աբդուլաևը, Ռավշան Ահմեդովը, Բիսլան Ռասաևը և Ասլանբեկ Աբդուլմուսլիմովը։ Կալանավորված Իգոր Եֆրիմը Ուկրաինայի քաղաքացի է, Ամիր Յուսուպովը՝ Ուզբեկստանի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով