ՀՀ ԱԺ նախագահը ՌԴ պաշտոնյաների հետ քննարկել է երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակները Հայաստանում են՝ մասնակցելու  հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին:

Կողմերը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաեւ երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները:  Անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների  գործունեության տարածաշրջանային առաջնահերթություններին:

Ռուսական կողմը հանդես է եկել տարբեր ձեւաչափերի փոխգործակցության  առաջարկներով, որոնց իրականացման  ուղղությամբ երկուստեք կարեւորվել է համատեղ օրակարգերի ձեւավորումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով