hetq.am: Երեկ Գորիսում կայացած ավագանու ընտրություններում հաղթեց գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։ Դաշինքն իր հերթին կնշանակի Գորիսի քաղաքապետին։
Ձայների մեծամասնությամբ՝ դաշինքը ստացավ 6269 ձայն կամ 60,28%-ը։
«Առուշ Առուշանյան դաշինքի» հիմնական մրցակիցն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 3568 մարդ կամ 34,3%-ը։ Երրորդ ուժը՝ «Հայ ազգային կոնգրեսը», ստացել է 282 ձայն, կամ՝ 2,7%-ը։
Հիշեցնենք, որ երեկ՝ ընտրությունների օրը, ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել «Առուշ Առուշանյանի» նախընտրական շտաբում՝ փակելով շտաբի մուտքը։ Դեպքին անդրադարձել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։