factor.am: Ժամը 20։00-ին ավարտվեց Հանրապետության 6 մարզի 9 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը։ 12 ժամ տևած ընտրական գործընթացից հետո տեղամասերի դռները փակվեցին։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման համար ձևավորված 152 ընտրատեղամասերում մեկնարկում է քվեաթերթիկների հաշվարկի փուլը։
Ընտրությունների նախնական արդյունքները պարզ կլինեն ժամեր անց, իսկ վերջնականը` 1 շաբաթ անց։