armtimes.com: Գյումրիում ընթացող ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՇՄ դատախազությունը 3 ահազանգ է ստացել ընտրատեղամասերի դիմաց առկա կուտակումների մասին: Լրատվական 5 հրապարակման մասով դատախազի հանձնարարությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ:
ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանը ասաց՝ իր հանձնարարությամբ լրատվական մեկ հրապարակման առթիվ նյութեր են նախապատրաստվում: Խոսքը վերաբերում է քաղաքացու կողմից լրատվամիջոցներից մեկի տեսախցիկին հարվածելուն:
Սույն դեպքով նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՔՕ 180, 181 հոդվածներով (Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը):
«Այս պահի դրությամբ չկա մի ահազանգ կամ հրապարակում, որը մեր կամ ոստիկանության աչքին ընկնի, մեջն ինչ-որ տարրեր պարունակի, ու արձագանք չստանա»,- ասաց դատախազը:
Շարունակությունը՝ armtimes.com-ում։