hetq.am: Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղում գտնվող 1.135 հա մակերեսով հողամասը կամրացվի Ազգային անվտանգության ծառայությանը։ Որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով։
Ըստ գործադիրի հիմնավորման՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ամրացնել Հայաստանի հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր։
Հիշեցնենք, որ մինչ այս կառավարության որոշումներով ԱԱԾ-ին հողամասեր էին հատկացվել նաև Կապանում և Գորիսում, ինչպես նաև՝ Որոտանում և Ագարակում։