Վրաստանում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները |armenpress.am|

armenpress.am: Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր, ընդգծվել է համատեղ վարժանքների ընթացքում երկու երկրների զինծառայողների ձեռք բերած փորձի կարևորությունը:

Հասանովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Արցախյան վերջին պատերազմում ցուցաբերած աջակցության համար:

Կողմերը հատկապես նշել են, որ պետությունների ղեկավարների հարաբերությունները դրական ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության ոլորտում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով