Սեպտեմբերի 26-ին ունենք երթ, դրանից հետո կտեսնեք բազմաթիվ ակցիաներ եւ գործողություններ․ Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին։

«Միայն խորհրդարանական գործունեությամբ այն մարտահրավերները, սպառնալիքները, որոնց առջև մեր երկիրը կանգնած է, չենք կարող չեզոքացնել: Սեպտեմբերի 26-ին ունենք երթ, դրանից հետո կտեսնեք բազմաթիվ ակցիաներ եւ գործողություններ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սաղաթելյանը:

Պատգամավորը հայտնեց, որ հոկտեմբերից «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերսկսելու են նաև մարզային այցելություններ։

«Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան»,-հավելեց Սաղաթելյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով