Ես որևէ բերման ենթարկվածի չեմ տեսել. ԿԳՄՍ նախարարը՝ Եռաբլուրում զոհվածների ծնողներին բերման ենթարկելու լուրերի մասին

Ես որևէ բերման ենթարկվածի չեմ տեսել: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ո՛չ զոհվածների ծնողներին, ո՛չ լրագրողներին թույլ չեն տվել Եռաբլուրի տարածքում ազատ տեղաշարժվել, եղել են բերման ենթարկվողներ, այդ թվում՝ զոհվածների ծնողներ:

Հարցին՝ ինքը՝ որպես իշխանության ներկայացուցիչ, ի՞նչ է զզում, երբ կարող է ազատ տեղաշարժվել, սակայն այդ դեպքում մյուսների ազատ տեղաշարժն է ոտնահարվում, այդ թվում՝ զոհվածերի ծնողների, Դումանյանն արձագանքեց.

«Ես շրջել եմ գերեզմաններով, ծաղիկներ եմ դրել շիրմաքարերին, այնտեղ կային բազմաթիվ սգացող մարդիկ, ես չեմ տեսել բերման ենթարկվածի կամ սահմանափակման ենթարկվածի»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով