armtimes.com: Այսօր թիվ 31 ՏԸՀ-ում կայացավ հոկտեմբերի 17-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը: Որոշվեց, թե որ ուժը քվեաթերթիկի որ համարում կներկայանա:
Նշենք, որ, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մնացած բոլոր ուժերը ներկա էին և մասնակցեցին վիճակահանությանը:
«Երևի թյուրիմացություն է եղել իրար մեջ, թե ով պետք է գա, դրա համար չեն եկել: Համ էլ հերթական համարը 10-րդն էր, վերջում մնացել էր էդ մի ձվիկը (նկատի ունի պարկուճները, որոնց մեջ դրված էին վիճակահանվող թվերը – հեղ.), ես հանեցի: Սա զուտ տեխնիկական հարց էր»,- ասաց ՏԸՀ նախագահը:
ՔՊ-ի փոխարեն վիճակահանությունն իրականացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:
Ըստ վիճակահանության արդյունքների՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկները բաշխվել են հերթական հաջորդականությամբ.
- «Հայրաքաղաք» դաշինք
- «Արժանապատիվ ուղի» կուսակցություն
- Հայաստանի հանրապետական կուսակցություն
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
- «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն
- «Գյումրին կռնա» դաշինք
- «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն
- «Թասիբով» դաշինք
- «Ապրելու երկիր» կուսակցություն