«Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ ՔՊ-ն հրաժարվում է քննարկում կազմակերպել Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ իշխող մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի կազմակերպում քննարկում Սյունիքի մարզում ստեղծված իրադրության վերաբերյալ:

Խմբակցությունն արձանագրել է, որ «Գորիս–Կապան ճանապարհահատվածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ»:

«ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 13–ին նախաձեռնել էր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում ԱԱԾ տնօրենի ու այլ պատասխանատուների մասնակցությամբ։ Մինչև օրս խորհրդարանական մեծամասնությունը չի կազմակերպել այդ քննարկումը՝ փաստացի հրաժարվելով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու սեփական լիազորություններից և ժողովրդին հաշվետու լինելու պարտականությունից»,-  ասվում է «Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:

«Հայաստան» խմբակցությունից նշել են, որ միայն «նոր իշխանության ձևավորման դեպքում է հնարավոր լուծել անվտանգային հարցերն ու ապահովել արժանապատիվ խաղաղություն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով