Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու նրա տեղակալը այսօր մեկնել են Թուրքիա |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նրա տեղակալ՝ ռազմա-օդային ուժերի հրամանատար Ռամիզ Թաիրովն այսօր մեկնել են Թուրքիա։ Նրանց այցը կատարվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով։

Հասանովը և Թաիրովը հանդիպումներ են ունենալու Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև ներկա են գտնվելու թուրքական Կոնյա քաղաքի մերձակայքում անցկացվող «Բազե ԹուրԱզ-2021» թռիչքա-մարտավարական համատեղ զորավարժությունների միջոցառումներին։

Երկու օր առաջ Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով