Ալեն Սիմոնյանը չցանկացավ մեկնաբանել հունական կղզում հանգիստն ու Արցախ չգնալը |hetq.am|

hetq.am: Օրհներգի հնչյունների ներքո այսօր մեկնարկեց ութերորդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց՝ հնչեց այն օրհներգը, որը ջանասիրաբար առաջարկում էր փոխել ԱԺ գործող նախագահը: Մանուկյանը պնդեց, թե նախորդ նստաշրջանում Ալեն Սիմոնյանը գերազանցել է իր լիազորությունները և կամայական դիտողություններ արել ընդդիմադիր պատգամավորներին: Մանուկյանը հույս հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը հետայսու այդպես նիստը չի վարի՝ համոզմունք հայտնելով, որ Սիմոնյանը հունական կղզում լարվածությունը թոթափած կլինի, որի վերաբերյալ համացանցում լուսանկարներ կային:

Այս խոսքերից հետո Սիմոնյանը չարձագանքեց։

Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչու ԱԺ նախագահը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները չեն գնացել Արցախի Հանրապետություն, իր խոսքով` «այն ինչ մնացել է Արցախից», անկախության 30-ամյակի տոնական միջոցառումներին, այլ դրա փոխարեն ՔՊ-ական երկու պատգամավորների հետ հունական կզղում են հանգիստն անցկացրել:

Մանուկյանը հարցրեց` Ալիևի նախազգուշացումից են վախեցել, թե՞ գերի ընկնելու հեռանկարից:

Ալեն Սիմոնյանն արձագանքեց` Արցախ բավականին ներկայացուցչական պատվիրակություն է գնացել, ապա հավելեց` ինչ վերաբերում է իր մասնավոր կյանքին ու դեղին մամուլին, չի մեկնաբանում:

Արեգնազ Մանուկյանը հակադարձեց` Սիմոնյանի եկամուտների հայտարագրի համաձայն` վերջինս նման թանկարժեք հանգիստ չէր կարող ունենալ, Մանուկյանը հետաքրքրվեց, թե Սիմոնյանը որքան գումար է ծախսել հունական կղզում` նշելով, որ, ըստ լուրերի, բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է այդ հանգստի ծախսերը հոգացել:

«Ես իմ մասնավոր կյանքը, ստերն ու դեղին մամուլը չեմ մեկնաբանում»,- ասաց Սիմոնյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ևս անդրադարձավ Սյունիքում ստեղծված վիճակին` պնդելով, որ այդ հարցը հրատապ է: Գրիգորյանը, դիմելով Ալեն Սիմոնյանին, հարցրեց, թե արդյոք քաղաքացիները կարող են Կապան-Գորիս ճանապարհով երթևեկել, արդյոք այդպես անվտանգ է:

Առավել մանրամասն՝ hetq.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով