ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ խնդիրները հակասում են երկու երկրների շահերին. Սի Ծինպին |armenpress.am|

armenpress.am: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները չեն համապատասխանում երկու երկրների, ինչպես նաեւ համաշխարհային հանրակցության հիմնական շահերինը:

Չինաստանի ղեկավարը նշել է, որ այն, թե Չինաստանն ու Միացյալ Նահանգները կկարողանան արդյոք միմյանց հետ կարգավորել հարաբերությունները, «կախված է աշխարհի ապագա ճակատագիրը»: Միեւնույն ժամանակ նրանց միջեւ առճակատումը հանգեցնում է նրան, որ տուժում են ե՛ւ իրենք, ե՛ւ ամբողջ աշխարհը: Սի Ծինպինն ասել է, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ը «միմյանց հիմնական խնդիրների հարգման հիման վրա կարող են համագործակցել կլիմայի փոփոխության, համաճարակների կանխման եւ դրանց դեմ պայքարի, տնտեսության վերականգման հարցերում, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային հիմնական հարցերում:

Կողմերը «համաձայնել են, որ Չինաստան ու Միացյալ Նահանգներ պետությունների ղեկավարների միջեւ շփման խորացումը երկկողմ հարաբերությունների եւ միջազգային հիմնական հարցերի շուրջ շատ կարեւոր է չին-ամերիկյան հարաբերությունների ճիշտ զարգացման համար»: Նրանք պայմանավորվել են շարունակել պահպանել երկկողմ շփումները, ինչպես նաեւ շարունակել ընդգրկուն երկխոսությունը աշխատանքային մակարդակով՝ «չին-ամերիկյան հարաբերությունների առաջընթաց զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով