tert.am: Մոսկվան Թեհրանին կոչ է արել ցուցաբերել պատշաճ ըմբռնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը վերականգնելու հարցում: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Հայտնի է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի վերաբերյալ եռամսյակային զեկույցում նշել է, որ երկիրը վերջին երեք ամսվա ընթացքում մոտավորապես չորս անգամ ավելացրել է իր 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները`2,4 կգ-ից մինչև 10 կգ:
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները նշել են, որ ենթադրյալ միջուկային օբյեկտների վերաբերյալ Իրանի տրամադրած տեղեկատվությունը տեխնիկապես անհամատեղելի է դիտարկումների արդյունքների հետ: