Խաչատուր Սուքիասյանից պահանջում ենք հերքել Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները. փաստաբանը հայց կներկայացնի դատարան |tert.am|

tert.am: Րոպեներ անց հայցադիմում կմուտքագրեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նա նշեց, թե պահանջում են հերքումը ներկայացնել այն նույն ամբիոնից, որից հնչեցվել է: Հիշեցնենք, որ իշխանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի «կազինոներում» կրվել է»։

Մակինյանի խոսքով՝ հայցադիմումը բավականին ծավալուն է, ներկայացրել են բոլոր հիմնավորումները, որոնց ուժով, փաստաբանը վստահ է, դատարանը հայցը բավարարելու է և պարտավորեցնելու է Խաչատուր Սուքիասյանին՝ հերքել տեղեկությունները: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով