armenpress.am: Միացյալ Նահանգների զինվորականներն Աֆղանստանից հեռանալուց հետո մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի վերահսկողությունը հանձնելու են «Աֆղանստանի ժողովրդին»: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետդեպարտամենտից։
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը՝Փրայսը հավելել է, որ մինչև օգոստոսի 31-ի ավարտը այնտեղ ամերիկացի զինվորականներ այլևս չեն լինելու:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք օգոստոսի 31-ից հետո օդանավակայանը փակվելու է կամ կրճատվելու են այնտեղ իրականացվող գործողությունները՝ նա պատասխանել է. «Ինչպես արդեն ասացի՝ մենք օդանավակայանը կհանձնեն աֆղան ժողովրդին, արդեն մենք չենք որոշելու, թե ինչպես է այն աշխատելու»: