Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ դարձյալ քաշքշուկ սկսվեց

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ վերջինս, դիմելով կառավարող ուժին, ասաց՝ «երկար չեք կարողանալու պոպուլիզմով, հաճելի բառերով, կենացներով և լոզունգներով ստեղծեք ծրագիր, որը կուրսայինի տպավորություն է թողնում, և կերցնեք նորից ժողովրդին»։

Այս արտահայտությանը տեղից արձագանքեցին ՔՊ խմբակցության պատգամավորները, ինչից հետո դարձյալ լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեցին։

Ազգային ժողովի նիստը ընդմիջվեց ԱԺ նախագահ Ալեն Սարգսյանի կարգադրությամբ։ Այժմ նիստը վերսկսվել է։

Հիշեցնենք, որ այսօր ևս մեկ դեպք է եղել ԱԺ-ում, երբ պատգամավորները միմյանց ուղղությամբ շշեր են նետել, և նիստը ընդմիջվել է։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով