armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լարված իրավիճակից հետո ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից:
«Ուզում եմ բոլորի կողմից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից նման իրավիճակին ականատես լինելու համար»,- ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահը հայտարարեց ընդմիջում մինչև 12:00-ն: