ՀԱՊԿ երկրները սեպտեմբերին համատեղ հայտարարություն կտարածեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: ՀԱՊԿ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, սեպտեմբերին համատեղ հայտարարություն կտարածեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է ռազմական կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Փաստաթղթի բովանդակությունը հայտնի չէ, հաղորդվում է միայն, որ հայտարարությունը կստորագրեն ՀԱՊԿ անդամ արտգործնախարարները։

Ավելի վաղ՝ այսօր, ՀԱՊԿ առաջնորդները Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էին անցկացրել Աֆղանստանի հարցով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով