Ֆրանսիան չի ընդունում «Թալիբան»-ի իշխանությունը․ ԱԳ նախարար |factor.am|

factor.am: Ֆրանսիան չի պատրաստվում ընդունել «Թալիբան»-ի իշխանությունն Աֆղանստանում։ Այս մասին կիրակի՝ օգոստոսի 22-ին, Journal du Dimanche թերթի հետ հարցազրույցում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ժան իվ լե Դրիանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պատրաստվո՞ւմ ենք մենք ընդունել թալիբների իշխանությունը, որ գրավեցին երկիրը ուժով։ Այդ հարցին ես հստակ պատասխանում եմ՝ ոչ»,-ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ թալիբները գիտեն Փարիզի պահանջները, դրանք են՝ նախևառաջ, հնարավորություն տալ այն մարդկանց, ում կյանքը վտանգված է, լքել երկիրը և խզել բոլոր կապերն ահաբեկիչների հետ։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հետևելով՝ թույլ չտալ Աֆղանստանը վերածել ահաբեկչական հարթակի, պատրաստ լինել բնակչության հնարավոր դուրսբերմանն ու ապահովել տարածաշրջանային անվտանգությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով