Ռեժիսոր, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը խոսում է սովետական երիտասարդ լինելու, իր գրականության դասախոսի, ժամանակակից երիտասարդների՝ աշխարհն ավելի բաց ընկալելու, դպրոցում երկու ամիս դասավանդելու, բանակում ծառայության, Երվանդ Մանարյանի հետ ծանոթանալու, դիսերտացիան կիսատ թողնելու և թատրոն գնալու, ռեժիսորական կրթություն ստանալու, առաջին բեմադրության, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ բեմադրած ներկայացումների, թատերական մասնագիտությունների անհրաժեշտության, «թատերական աղանդավորության», թատրոնի և քաղաքականության մասին։